Գյումրին՝ իր մշակութային հզոր կոլորիտով և պատմական կառույցներով
![]() Գյումրու՝ ՀՀ երկրորդ մայրաքաղաքի պատմական կառույցների մասին գիտի ցանկացած գյումրեցի և մեզ՝ լրագրողներիս, այդ մասին կրկին հպարտությամբ պատմեց պատմական քաղաքը ներկայացնող գիդ-ուղեկցորդուհի Լիզան: Գաղտնիք չէ, որ Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ և պատահական չէ, որ այն եղել և մնում է արվեստների և արհեստների քաղաք: Գյումրին սկսվում է Վարդանանց հրապարակով, որտեղ տեղադրված է Վարդան Մամիկոնյանի արձանը: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ հիացմունքով լսում և դիտում է Հայաստանի պատմական քաղաքի պատմությունը, գյումրեցի մեծահարուստների մասին պատմող պատմությունները, նրանց՝ հեքիաթային մայրաքաղաքին ավանդ թողած շենք-շինությունները, որոնցով սերունդ է կրթվել, մշակույթ է զարգացել: Գյումրին նշանավորվում է իր եկեղեցիներով, որոնցից առանձնանում են երեքը: Արվեստագետ, գիդ-ուղեկցորդ Ավետիս Վարդանյանը ներկայացրեց Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դիմաց տեղադրված խաչի պատմությունը, որը բերվել է Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի գմբեթից (985թ․)։ Քանի որ գյուղը, գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ, դրա պատճառով խաչը վնասված է թշնամու փամփուշտներից։ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը: Հնուց ի վեր, Գյումրու այցեքարտն է համարվում ֆայտոնը, որով էլ՝ մայրաքաղաքի հյուրերը շրջում են Գյումրու հինավուրց փողոցներով: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36














