Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իսրայելի բանակը՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին

1915
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 16:15
Իսրայելի բանակը՝ ռուսական ինքնաթիռի խոցման մասին

Իսրայելը ցավակցություն է հայտնել՝ կապված ռուս 15 զինծառայողների մահվան հետ, ովքեր գտնվել են Սիրիայում խոցված ռուսական ռազմական Իլ-20 ինքնաթիռում, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Այս մասին ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն՝ Իսրայելը միջադեպի համար պատասխանատու է համարում Ասադի ռեժիմին:

Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իլ-20-ի խոցման համար պատասխանատու են նաև Իրանն ու «Հեզբոլլահ»-ը:

Իսրայելի բանակը հաստատել է նաև, որ այս գիշեր հարձակում են գործել Լաթաքիայում ռազմական օբյեկտի վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով Իսրայելի դեսպանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ: