«Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը». Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին Երևան. Մկրտիչ Ենգիբարյանի տունը. Շենքի կառուցման ժամանակահատված է համարվում 1907-1910 թվականները, իսկ ճարտարապետն է եղել Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ, տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը: Հայտնի է, որ այս շենքը պատկանել է վաճառական, Երևանի քաղաքային խորհրդի (դումայի) պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանին, ով նաև բավականին հաջողակ գործարար էր և զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ: Կա այսպիսի մի պատմություն, ըստ որի Մկրտիչ Ենգիբարյանը ճարտարապետին պատվիրել էր հենց այս տիպի՝ երեք առանձնացված սյունազարդ մուտքերով շենք, քանի որ նա երկու որդի է ունեցել, և այսպիսով շենքի աջակողմյան և ձախակողմյան հատվածները նախատեսել էր իր երկու զավակների համար: Հետաքրքիր և թերևս քիչ հայտնի փաստ է նաև այն, որ այս նույն շենքում 1918-1920 թվականներին ապրել է Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր ռազմական և պետական գործիչ, 1918 թվականի Բաշ-Ապարանի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը իր ընտանիքով: Կարծում ենք, որ շենքի վերականգնման աշխատանքների ավարտից հետո այստեղ պարտադիր պետք է տեղադրվի հայ ազգային ազատագրական շարժման մեծ նվիրյալի համապատասխան հուշատախտակը»: Աղբյուրը` Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
