Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները կրկին հանդիպել են
1592
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 10:20
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մեկնել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների համար, փոխանցում է РИА Новости-ն: Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Սումանի օդանավակայան, որտեղ նրան անձամբ դիմավորել է Կիմ Չեն Ինը: Երկու երկրների առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել ու գրկախառնվել, ներկա են եղել նաև երկու երկրների առաջնորդների կանայք: Փհենյան եռօրյա այցի ընթացքում հարավկորեացի առաջնորդը բանակցություններ կվարի Կիմ Չեն Ինի հետ և կքննարկի հարաբերությունների հետագա զարգացումը, ապամիջուկայնացումն ու ԱՄՆ-ի հետ Հյուսիսայի Կորեայի երկխոսության զարգացումը: Ամիսներ առաջ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 65 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեա: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00