Ուջան գյուղում և Երևանում մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը
![]() ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 15-ին մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրներից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, խրոնիկալ-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ: Փառատոնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատոնի և «Caucasian House» (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ, հայ և արտերկրյա մշակութային մենեջերների համար կանցկացվի «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական «Doc Lounge» կազմակերպության ներկայացուցիչները: «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատյանը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
