«Ադրբեջանն ինքն իրեն հակասում է». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, վարչապետն ասել է. «Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսելո՞ւ: Ես չեմ հասկանում՝ ո՞րն է այստեղ տրամաբանությունը՝ ասել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը, բայց չցանկանալ նրա հետ խոսել այդ մասին: Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Եթե Բաքուն ցանկանում է ապրել նույն պետության կազմում, ինչ Լեռնային Ղարաբաղը, պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շատ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, կամ Բաքուն ցանկանում է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող մարդկանց: Դա կնշանակի, որ Ադրբեջանը ցանկանում է արտաքսել կամ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Արդյո՞ք Բաքուն Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է հայերի դեմ նոր ցեղասպանության: Եթե դա այդպես է, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավասու են պնդել, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության տարածքում, ինչ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար»: |
«Մի՛ չարացեք». Արման Բաբաջանյան
2205:05«ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է պարզաբանի՝ ինչու են ռուսական ԶԼՄ-ներն սկսել հակահայկական քարոզչություն». Արման Բաբաջանյան
71Երեկ, 21:21Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
65Երեկ, 19:28Գագիկ Եղիազարյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
82Երեկ, 19:14Իսրայելը հերթական տեսանյութն է հրապարակել. այս անգամ «ոչնչացվում են» ռուսական ուղղաթիռները (տեսանյութ)
221Երեկ, 17:10ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
73Երեկ, 16:40