«Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է
![]() Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է: Ուղիղ երկու տարի առաջ սեպտեմբերի 15-ին առաջ այն սկսեց գործունեություն ծավալել Հայաստանի գրողների միության շենքում՝ մեկտեղելով դերասանի սիրված ներկայացումներն ու բազում պրեմիերաներ: Նարեկ Դուրյանի երազանքը դարձավ իրականություն. սեփական դահլիճ, ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկա, հրաշալի անձնակազմ, որոնք ամբողջացնում են թատրոնն իրենց գոյությամբ: Թատրոնի ծննդյան օրը դերասանները կնշեն «Մենք ենք, մեր ստերը» ներկայացմամբ: Սեպտեմբերի 22-ին էլ կցուցադրվի մանկական ներկայացում՝ «Տիկնիկների խանութ»-ը: Իսկ վերջերս թատրոնի բեմում ներկայացված «Օրագիրը», որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, այս թատերաշրջանում երկու վերջին ներկայացմամբ կցուցադրվի սեպտեմբերի 19-ին և 25-ին: Ի դեպ, լրանում է Նարեկ Դուրյանի սիրված դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացման 10-ամյակը, ինչի առթիվ այն ևս կներկայացվի «Բոհեմ» թատրոնում: Առաջիկայում «Բոհեմ»-ը հանդես կգա նաև բազում պրեմիերաներով: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
