ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը
![]() Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը: Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես կգա դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): «Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,- խոսելով Վիվալդիի գործի մասին՝ նշում է Նիկոլայ Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստում է՝ բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ՝ պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ: Նշենք, որ բացի այս գործից, համեգին կհնչեն նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
