Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը
![]() Սեպտեմբերի 19-ին, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս – 1928 թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված, նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի հետ, որը, կարծես, Երևանից մեկնելուց առաջ արդեն լրիվ բացահայտվել էր, և նա զգոււմ էր գեղանկարչության իր դիտարկումներում նորի անհրաժեշտությունը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա շարունակում էր գտնվել հարազատ բնության տպավորությունների ներքո: Ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը՝ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
