«Ստորև հրապարակում եմ սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը». Արեն Մկրտչյան
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվականներից մեկում այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակվել. «Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել»։ Քանի որ նույն լրատվականն իր տեղեկությունը ճշտելու նպատակով ինձ գրավոր կամ բանավոր հարցման տեսքով հերքում-պարզաբանում տրամադրելու հնարավորություն չի ընձեռել, որոշել էի, առհասարակ, չարձագանքել։ Սակայն մի քանի այլ ԶԼՄ-ներում նույն հոդվածի վերահրապարակումը դրդեց կատարել այս գրառումը։ Ստորև հրապարակում եմ ս.թ. սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը՝ պատշաճ կնիքով և ստորագրությամբ։ Կից հրապարակում եմ, նաև, նույն օրը՝ ժամը 13:06 րոպեին, ստացած 84626106 ֆիսկալ համարով ՀԴՄ կտրոնը՝ փաստող վերոգրյալ վճարումը։ Տեղեկանքում և կտրոնում քողարկված են միայն բժշկական գաղտնիք հանդիսացող անձնական տվյալները վիրահատության տեսակի մասին։ Քնահարամ և հարգանքով՝ Ա. Մկրտչյան»: Աղբյուրը` Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12319.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
24618.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
28518.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
47117.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
56717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
81016.04.2024, 16:06