«Երբ հզոր էինք, Հայրենիքի և պատվի տեր, պատկերում էինք ռազմ ու ռազմիկ, իսկ երբ նվաճված ու հնազանդեցված` քեֆ ու հաճույքներ». Սամվել Կարապետյան
![]() Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «....Վերջերս կրկին անդրադարձա արդեն տարիների վաղեմությամբ կիսատ թողածս նախագծերից մեկին՝ «Արցախի պատկերաքանդակը» կիսամշակ աշխատության նյութերին և կրկին վերհիշեցի մի բան, որը նկատել էի դեռ շատ տարիներ առաջ: Հազար ու մի նախագծերի մեջ ճզմված, վստահ չեմ, թե այս նախագիծը մի օր տեղ կհասցնեմ և քանի որ վստահ չեմ, ուստի մտքովս անցավ պատկերաքանդակների շնորհիվ ինձ համար պարզված գոնե այս մի կարևոր կետին Ձեզ էլ հաղորդակից դարձնել: Խնդիրն այն է, որ երբ պահպանված պատկերաքանդակների հարյուրավոր նմուշները դասակարգում էի ըստ ժամանակագրության և ըստ բովանդակության, ակամա աչք զարնեց մի խիստ ուշագրավ իրողություն: Պարզվում է, որ ԺԲ-ԺԳ դարերում ստեղծված պատկերաքանդակները գրեթե բացառապես նվիրված են զինավառ ռազմիկներին (հեծելազորի կամ հետևակի զինվորներին): Դրանց հիմնական մասը պահպանվել է Խաչենի իշխանության և նրան հարակից գավառների տարածքի զանազան հնավայրերում և կերտվել է ի հիշատակ կա՛մ թուրքերի, կա՛մ էլ մոնղոլների դեմ կռիվներում նահատակված հայորդիների: Նրանցում առկա է այդ ժամանակաշրջանում կիրառության մեջ եղած զենքերի գրեթե ողջ տեսականին (սուր, նիզակ, գուրզ, նետ ու աղեղ, արբալետ հիշեցնող զենք, դաշույն, վահան և այլն): Հաջորդող մեկ երկու դարը չափազանց աղքատ է պատկերաքանդակներից, եղածներն էլ կարելի է ասել այլևս միմիայն աստվածաբանական թեմաներով են: Եվս երկու-երեք դար էլ (ԺԶ-ԺԸ դդ.) և տեսնում ենք, որ աստվածաբանական թեմաներով պատկերաքանդակներին զուգահեռ ի հայտ են գալիս որսի, կերուխումի (քեֆերի) աննախադեպ տեսարանները: Վերջիններս արդեն, թե քանակապես և թե տարածումով գերազանցում են բոլոր նախորդ թեմատիկ նմուշներին: Այս ամենից հանգել եմ հետևյալ եզրակացության. ԺԲ-ԺԳ դարերում, երբ ճիշտ է հայերս արդեն չունեինք սեփական թագավորություն, բայց և ունեինք գրեթե անկախ հզոր իշխանապետություններ, մեր պատկերաքանդակներին գերիշխում էին ռազմը փառաբանող տեսարանները և եթե երկրի տերերը նաև քեֆեր են արել, ապա համենայն դեպս այդ եղելությունները բնավ չեն կարևորվել, որ դրանք արժանի լինեին պատկերաքանդակներով անմահացնել: Մինչդեռ ուշ միջնադարյան պատկերաքանդակներում, երբ Հայոց երկրում հաստատվել էին օտար բռնապետությունները, տեսնում ենք, որ նրանցում չքացել են ռազմի տեսարանները և ամենուր գերիշխում են խրախճանքներն ու հաճույքի այլ զբաղումները (հատկապես՝ որսը, նվագը, պարը և այլն): Փորձեմ ամփոփել. Երբ հզոր էինք՝ Հայրենիքի և պատվի տեր, պատկերում էինք ռազմ ու ռազմիկ, իսկ երբ նվաճված ու հնազանդեցված՝ քեֆ ու հաճույքներ: Ավելի կարճ. Անկախ էինք՝ ռազմն էինք արժևորում, ստրուկ՝ քեֆն ու ուրախությունները... Գրությանս կցում եմ երկու խումբ պատկերաքանդակների նկարներ. Ա) ԺԲ-ԺԳ դարերից, Բ) ԺԶ-ԺԸ դարերից |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
