«Փորձում ենք հետ բերել «Արսենալ»-ի նախկին մակարդակը». Մխիթարյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է իրականացնել իր երազանքները։ «Ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե անում եմ առավելագույնն՝ ավելի ուժեղ դառնալու համար: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ նպատակներ և ցանկացել եմ հասնել դրանց, որովհետև դա կարևոր է իմ և ընտանիքիս համար: Միշտ քրտնաջան աշխատում եմ, ժամանակին անգամ հանգստյան օրեր չէի ունենում և ավելի շատ էի աշխատում ինքս իմ վրա: Հաճելի է լինել այս ակումբի պատմության մի մասը, քանի որ «Արսենալ»-ը մեծ ակումբ է ու բոլորը գիտեն, որ այս ակումբում լինելը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: «Արսենալ»-ն ակումբ է, որը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և պայքարի Անգլիայում տիտղոսներ նվաճելու համար: Փորձում ենք հետ բերել «Արսենալ»-ի նախկին մակարդակը»,- նշել է Մխիթարյանը։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
