«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանում
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում: Երգչախումբը սեպտեմբերի 5-10-ը ներկայացել է երեք համերգներով՝ միջազգային հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակներում: Ներկայացվել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Կոմիտասի, Շչեդրինի, Շարաֆյանի, Մալերի և այլոց) ստեղծագործություններ: Մեծակտավ և բարդ ծրագիր ներառող համերգներն անցել են լեփ-լեցուն սրահներում և ուղեկցվել ջերմ ընդունելությամբ: Համերգներին հանդես են եկել երգչախմբի իգական և արական կազմերը: Փայլուն կատարումներով հանդես է եկել երգչախմբի իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ: Երգչախումբը Ռուսաստանում արժանացել է մեդալի և դիպլոմի: Նշենք, որ «Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992թ-ին: Իր՝ առաջին իսկ ելույթից երգչախումբը ներկայացել է որպես հայ խմբերգային երաժշտության ինքնատիպ տեսակ, բաց ցանկացած ժանրի և ոճի համար՝ սերտաճած եվրոպական խմբերգային արվեստի ավանդույթներին: Երգչախումբը սկզբունքայնորեն կարևորում է փորձարարությունն ու նորարարությունը, տարբեր արվեստների սինթեզը՝ նույնիսկ ամենաավանդական ակադեմիական ծրագրերում: «Հովեր» պետական կամերային երգչախմբի ծրագրերը միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին՝ ընդլայնելով հայ խմբերգային երաժշտության շրջանակները: Կոլեկտիվը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում, համագործակցում է մեծանուն դիրիժորների ու կոմպոզիտորների հետ: «Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
