Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

Ոստիկանության կայքում տեղադրվել են ընտրողների նախնական ցուցակները

110
Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 10:40
Ոստիկանության կայքում տեղադրվել են ընտրողների նախնական ցուցակները

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։
Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։
Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00»: