Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրաստանի նախագահի թեկնածուն քարոզարշավի իր գովազդը տեղադրել է պոռնոկայքում

1813
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 20:10
Վրաստանի նախագահի թեկնածուն քարոզարշավի իր գովազդը տեղադրել է պոռնոկայքում

Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն՝ «Գիրչի» կուսակցությունից, նախընտրական քարոզարշավի ընթացքում գովազդ է տեղադրել մեծահասակների համար նախատեսված PornHub կայքում: Այս մասին հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը:

Վերոնշյալ կայքում տեղադրված են 2 բաներներ՝ հետևյալ գրություններով, «Չեմ խոստանում չափի մեծացում» և «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»: Քաղաքական գործչի խոսքերով՝ նման գաղափար առաջացել է իրենց կուսակցության անդամների մոտ, իսկ ինքը դրան վերաբերում է որպես սովորական բիզնես որոշման:

Ջափարիձեն նաև հավելել է, որ արդեն սեպտեմբերի 8-ին բաներները 4 ժամում 40 հազար դիտում են ապահովել: «Վրացի մի օգտատերը միջին հաշվով այս պոռնոկայքում անց է կացնում օրական 8-9 րոպե: Ըստ իս՝ սա ավելի շահավետ գովազդ է, քան փողոցային, կամ էլ հեռուստատեսային գովազդները միասին վերցրած»,- ասել է թեկնածուն:

Նշենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 28-ին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգոստոսի վերջերին հայտարարել էր, որ չի առաջադրելու երկրորդ անգամ: