Սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի մեկնարկը կազդարարի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիայով
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին։ Համերգաշրջանի սկիզբը կազդարարվի մեծակտավ ստեղծագործությամբ. նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասեր հանրությանը կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան։ Սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը պատահական չի ընտրված։ Այն աշխարհում հազվադեպ կատարվող ստեղծագործություններից է, ունի սահմանափակ թվով ձայնագրություններ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո իր ունկնդրին է ներկայացնում այս գեղեցիկ, հզոր ու Շոստակովիչի արվեստի բոլոր նրբերանգներն ընդգծող գործը։ Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան գրվել է 1943թ. ամռանը և առաջին անգամ կատարվել է նույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի կողմից և դիրիժոր Եվգենի Մրավինսկու ղեկավարությամբ, ում, ի դեպ, հեղինակը նվիրել է ստեղծագործությունը։ Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիային բնորոշ են մոնումենտալ երաժշտական կառուցվածքները, այն առանձնահատուկ է իր խորությամբ և դրամատիզմով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով երաժշտասերներին ունկնդրելու համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
