Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց երևանցի ընթերցողներին

304
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 01:20
Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց երևանցի ընթերցողներին

Հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը պատմում է Միացյալ Նահանգների ֆինանսական աշխարհի ամենահարուստ և քիչ ճանաչված հսկաներից մեկի՝ Քըրք Քըրքորյանի կյանքի մասին՝ չքավորությունից մինչև միլիարդատեր:

Գրքի շնորհանդեսն անցկացվել է սեպտեմբերի 10-ին Երևանի բիզնես կենտրոններից մեկի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում:

Քըրք Քըրքորյանը բավականին զուսպ անձնավորություն էեղել , նա չի սիրել հարցազրույցներ, հետևաբար, Ռեմփելի համար բարդ է եղել նրա մասին հետաքրքիր պատմություններ հայթայթելը, բայց դա նրան հաջողվել է:

Գիրքն անգլերենից թարգմանել են Ալինա և Աննա Միրզոյանները: