Արցախը մասնակցել է արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին
![]() Արցախի ներկայացուցիչները սեպտեմբերի 9-ին մասնակցել են Դիլիջանում կազմակերպված արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին: Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն «Արցախպրես»-ին ասել է, որ փառատոնին մասնակցում էին նաև Հայաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները. նրանք ներկայացրել են ավելի քան 40 տաղավար: Արցախը հանդես է եկել 3 տաղավարով, որտեղ այցելուներին են ներկայացվել ԱՀ վերաբերյալ բուկլետներ, Հադրութի և Տողի արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներ, շրջանում կազմակերպված «Դիզակի գույները» նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումի արդյունքում ձեռք բերված կտավներ, ինչպես նաև կավագործ Սերոբ Մամունցի աշխատանքներից: Ե. Հայրիյանի խոսքով, փառատոնի շրջանակներում, ցուցադրվել են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ, խոհանոց և այլն։ Զրուցակիցը նշել է նաև, որ այցելուների շրջանում Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է ներկայացրել։ «Թոնրի շուրջն այցելուները վայելել են հայկական լավաշ հացն ու ազգային անզուգական ուտեստները, համտեսել Արցախի այցեքարտ «Ժենգյալով հաց»-ը, Հադրութի բերքն ու բարիքը, ինչպես նաև շրջանում արտադրվող «Կատարո» գինին: Ներկայացվել են ռուսական և հնդկական պարեր: Հետաքրքրություն է ներկայացրել, նաև, ճապոնացիների ազգային խաղերը և այլն»,- տեղեկացրել է Ե. Հայրիյանը և ավելացրել, որ աշխարհի տարբեր երկրների մասնակիցների միջև մշակութային երկխոսության, փորձի փոխանակման, գործնական կապեր հաստատելու առումով՝ այս փառատոնը բացառիկ և չափազանց արդյուավետ էր: ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36

