Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սոբյանինը կմնա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

2036
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 13:30
Սոբյանինը կմնա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր բլոգում հայտնել է հաղթանակի մասին, փոխանցում է Lenta-ն:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ միասին աշխատել է և ովքեր քվեարկել են իր օգտին:

«Հաջորդ 5 տարիները չափազանց կարևոր են Մոսկվայի համար: Այսօրվա հաղթանակը եզակի հնարավորություն է քայլ դեպի առաջ անելու համար»,- գրել է նա:

Նա հավաքել է ձայների 74%-ը, երկրորդ տեղում է ՌԿԿ թեկնածու Վադիմ Կումինը՝ 10%-ով: