Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի մասին՝ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականին, որում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կայացա՞վ ավելի վաղ Կրեմլի կողմից հայտարարված «լուրջ զրույցը»: - Ինչպե՞ս անցան բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: - Փայլուն: Մենք երկար քննարկեցինք մեր հարաբերությունները: Բանակցությունների արդյունքներով կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են բարձր մակարդակում, ես կասեի, աննախադեպ բարձր մակարդակում: Փաստացի մեր հարաբերություններում որևէ խնդիր չկա: - Հարաբերությունների մասին դատում են ոչ թե հայտարարություններով, որոնք անում են քաղաքական գործիչները, այլ այն արդյունքներով, որոնց հասնում են հանդիպումների ընթացքում: Օրինակ, սեպտեմբերի 1-ին կայացավ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, մոտ տասնյակ տարբեր համաձայնագրեր կնքվեցին: Ձեր դեպքում, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Ինչո՞ւ: - Քանի որ դա աշխատանքային հանդիպում էր: Դեռևս պաշտոնական այց չեմ կատարել Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը՝ Երևան: Հույս ունեմ՝ մոտ ժամանակները փոխադարձ պաշտոնական այցեր կկատարվեն: Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, և ժամանակ է պետք, որպեսզի բոլորը՝ ես, իմ գործընկերները Հայաստանում և Ռուսաստանում, ադապտացվեն նոր իրողություններին: Մեր հարաբերությունները կանցնեն նոր փուլի, երբ արդեն կոնկրետ արդյունքներ ունենանք: - Այցի համար բարենպաստ ժամանակ չէր: Դուք ևս դա նշել եք: Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործեր հարուցվեցին երկրի նախկին ղեկավարների դեմ, մասնավորապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով ՌԴ նախագահի մտերիմ ընկերն է, Յուրի Խաչատուրովի, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Մոսկվան հստակ հասկացնել տվեց, որ դա նրան դուր չի գալիս: Դուք բարձրացրեցի՞ք այդ թեմաները: Դրանք լուծվե՞լ են, կամ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել: Պուտինն օգոստոսի 31-ին հեռախոսով շնորհավորել էր Քոչարյանի ծննդյան տարեդարձը: - Վլադիմիր Վլադիմիրովիչն այնպիսի մարդ է, ով բարձր է գնահատում մարդկային հարաբերությունները: Պետք չէ դրանից քաղաքական եզրակացություններ անել: Մենք, իհարկե, քննարկեցինք շատ հարցեր, և ես ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր են հարցվում ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ քրեական օրենսգրքի խախտման փաստով: ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև: - Կարելի՞ է այդ իրադարձությունները մեկնաբանել որպես քաղաքական զտում կայանալիք ընտրություններից առաջ: - Վստահեցնում եմ, որ ոչ մեկ ոչ մեկի չի զտում: Նրանք Հայաստանում քաղաքական գործոն չեն, նրանք կողմնակիցներ չունեն: Ամեն դեպքում, այդքան կողմնակիցներ չունեն... - Որքան որ Դո՞ւք փողոց հանեցիք: - Ոչ: Այնքան կողմնակիցներ, որքան դա նրանց թույլ կտա քաղաքական գործոն համարվել: - Այդուհանդերձ, նրանք ազդեցիկ մարդիկ են, ունեն ռեսուրսներ: Մտավախություն չունե՞ք, որ նրանք կարող ենք խախտել Ձեր դիրքը, Ձեր իշխանությունը: - Ոչ, իհարկե: Դա իմ իշխանությունը չէ, դա ժողովրդի իշխանությունն է: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանք այլևս ազդեցիկ մարդիկ չեն: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36