Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Նոր ալիքում»
![]() «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 8-ին Սոչիում, արդյունքներն ամփոփվել են այսօր: Առաջին հորիզոնականը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինն, իսկ երկրորդ տեղը միասին կիսել են Հարությունյանն ու «Голос» նախագծի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկը: Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը կատարել է LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզել ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ հանդիսատեսին, իսկ երրորդ մրցութային օրը հիանալի կատարել իր հեղինակած «Stand up» երգը: Գևորգ Հարությունյանը ծնվել է Կապանում, 1990 թ-ին, մասնագիտությամբ կինոռեժիսոր է, 2013 թվականին Հայաստանում «Х-ֆակտոր» նախագծում հինգերորդ տեղն է զբաղեցրել։ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարուհի Շուշաննա Դաբաղյանի հետ դուետում հաղթել է «Պարեր աստղերի հետ» մրցույթում։ Վերջերս ստանձնել է Կապանի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
