Մալաթիայի 121 դպրոցի մոտակա տարածքից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել (որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը (գլխի վնասվածք) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը (որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր) ախտորոշմամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Հրաձգություն՝ Աֆղանստանում
15013:06Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
9410:36Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի տարածքում (տեսանյութ)
265Երեկ, 23:00Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
133Երեկ, 19:06Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
104Երեկ, 09:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
138Երեկ, 01:18