Մոսկվայում զայրացած տղամարդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների (տեսանյութ)
4737
Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 10:35
![]() Մոսկվայում Նովոչերկասկի զբոսայգում Volkswagen Polo-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների, հայտնում է Mash-ը: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 9 մարդ: Ըստ TASS-ի տվյալների՝ վրաերթը վարորդը միտումնավոր է կազմակերպել՝ ցանկանալով վրեժ լուծել սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Ոստիկանությունից հայտնել են, որ սրճարանում վեճի մասնակից տղամարդը դուրս է եկել, նստել մեքենան և այնքան սպասել, մինչև մյուս մասնակիցները ևս դուրս գան ու միտումնավոր նրանց վրաերթի է ենթարկել: Միջադեպի բոլոր մասնակիցները Ղրղզստանի քաղաքացիներ են: Վրաերթի հեղինակը բերման է ենթարկվել և այս պահին ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
