Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Հայ արտիստները Դուբայում ներկայացրել են Բիզեի «Կարմեն» օպերան

537
Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 00:05
Հայ արտիստները Դուբայում ներկայացրել են Բիզեի «Կարմեն» օպերան

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Օպերային թատրոնի արտիստները Դուբայում ներկայացրել են Բիզեի «Կարմեն» օպերան։ Ներկայացումը մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։

Դերերում հանդես են եկել սոպրանո՝ Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր՝ Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբն ու բալետային թատերախումբը։

Ներկայացման դիրիժորն էր Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի նաև սեպտեմբերի 7-ին և 8-ին։