Ֆրանկոֆոնիայի օրերին Երևան է ժամանելու 5 հազար հյուր
![]() Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Երևանում տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ից 12-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Երկու օր կայանալու է մշտական խորհրդի նիստը, որին հաջորդելու է ԱԳ նախարարների խորհրդի նիստը, իսկ 11-12-ին լինելու է բուն գագաթնաժողովը»: Բալայանի փոխանցմամբ՝ լինելու են 83 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեկ տասնյակից ավելի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր 100-ից ավելի պատվիրակություն է այդ օրերին ժամանելու Երևան: «Սպասվում է մինչեւ 5 հազար հյուրերի մասնակցություն»,- ասել է նա: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը, ԱԳՆ խոսնակն ասել է. «Բոլոր երկրները մասնակցելու են, բայց մակարդակների մասով դեռ գալիս են հաստատումներ»: Այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ հյուրերին հյուրանոցներով ապահովելու խնդիրներ կան: Տիգրան Բալայանն ասել է, որ այդ խնդիրներն այս ընթացքում լուծում են: «Բոլոր հյուրերը պատշաճ մակարդակով հյուրանոցներում տեղավորվելու են»: Այս պահին հնարավոր չէ հստակ նշել, թե միջոցառումների բյուջեն որքան է կազմելու: Ըստ Տիգրան Բալայանի՝ այս ընթացքում ծախսեր կան, որոնք կրճատվում են, ծախսեր կան, որ ավելանում են: «Ծախսերը կախված են նրանից, թե պատվիրակությունները քանի հոգուց են բաղկացած լինելու: Երբ վերջնական թիվ լինի, կհանրայնացվի»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
