Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինը, Ռոհանին և Էրդողանը որոշում են Սիրիայի ճակատագիրը. Էրդողանն առաջարկով է հանդես եկել

1884
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 17:30
Պուտինը, Ռոհանին և Էրդողանը որոշում են Սիրիայի ճակատագիրը. Էրդողանն առաջարկով է հանդես եկել

Իդլիբում անհրաժեշտ է հրադադար հայտարարել և դադարեցնել սիրիական այդ նահանգի վրա հարձակումները: Այս մասին Թեհրանում գագաթնաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Իդլիբի բնակությունը տառապում է, ռմբակոծությունները սպառնալիք են ներկայացնում նրանց համար: Ես նկատի ունեմ խաղաղ բնակչությանը: Մի կողմից, հրադադար, մյուս կողմից՝ միջոցներ, որոնք պետք է կիրառել ահաբեկիչների նկատմամբ»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թեհրանի գագաթնաժողովը Սիրիայում խաղաղություն հաստատելու վերջին հնարավորությունն է:

Նշենք, որ եռակողմ հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հայտարարել են, որ կշարունակեն պայքարել ահաբեկչության դեմ և ջանքեր գործադրել Սիրիայում հակամարտության կարգավորման, հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Ավելի վաղ Պուտինը նախազգուշացրել էր Թուրքիայի և Իրանի առաջնորդներին ահաբեկիչների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին: