Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինը Ռոհանիին և Էրդողանին նախազգուշացրել է՝ ահաբեկիչները սադրանքներ են ծրագրում

1703
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 16:25
Պուտինը Ռոհանիին և Էրդողանին նախազգուշացրել է՝ ահաբեկիչները սադրանքներ են ծրագրում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում, փոխանցում է RT-ն:

Նրա խոսքով՝ գրոհայինները ցանկանում են խախտել հրադադարի ռեժիմը: Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչներից ազատագրվել է Սիրիայի տարածքի 95%-ը, իսկ մեկուկես ամսվա ընթացքում տուն է վերադարձել ավելի քան 15 հազար մարդ:
Այդ կապակցությամբ Պուտինը կոչ է արել «Սիրիան ավերակներից վերականգնելու համար» մարդասիրական աշխատանքներ կազմակերպել:

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ կասկած չկա, որ գրոհայիններն Իդլիբում սադրանքներ են նախապատրաստում: Ընդ որում, նա նշել է, որ Իդլիբի հարցով յուրաքանչյուր պայմանավորվածության դեպքում պետք է հաշվի առնել Դամասկոսի դիրքորոշումը:

Թեհրանում Պուտինը Ռոհանիին և Էրդողանին նախազգուշացրել է քիմիական զենքի կիրառմամբ սադրանքների մասին