Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի
298
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 15:30
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Լճաշեն վարչական շրջանի ղեկավար Կորյուն Մարգարյանը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ «Բուղդա» կոչվող դաշտավայրում առանց համարանիշի ЗИЛ 130 մակնիշի՝ խոտով բարձված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված դաշտավայրի տարածքում գտնվող «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 78-ամյա Պարգև Սարգսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նա մահացել է մոտ 36 կամ ավելի ժամեր առաջ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Հրաձգություն՝ Աֆղանստանում
15013:06Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
9410:36Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի տարածքում (տեսանյութ)
265Երեկ, 23:00Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
133Երեկ, 19:06Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
104Երեկ, 09:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
138Երեկ, 01:18