«Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի շնորհանդեսը կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
![]() Սեպտեմբերի 5-9-ը Ռուսաստանում կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀտարածաշրջանում ամենահեղինակավոր գրական իրադարձությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ մշակույթինախարարության նախաձեռնությամբ: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի կունենա Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքիռուսերեն հրատարակության շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրումտեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանցհրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիարտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Նշենք, որ Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառին բացի այս գրքից հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության տաղավարում կներկայացնի իր գրքերի լավագույն տեսականին, այդ թվում՝ վերջերս լույս տեսած ՔըրքՔըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղ. Ուիլյամ Չ. Ռեմփել): Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայի և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենակարևոր մշակութայինիրադարձությունն է: Այն ավանդաբար մեկնարկում սեպտեմբերի առաջին չորեքշաբթի օրը: 2018 թվականի ցուցահանդեսիառանցքում մանկական գրականությունն է: Իրադարձությանը մասնակցելու են բազում հրատարակիչներ, գրախանութներ,գրականության ոլորտի ներկայացուցիչներ, թարգմանիչներ, գրողներ և այլք: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
