Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի պատճառով 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

1885
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 11:50
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի պատճառով 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1.2 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրականության ճապոնական Օսակա, Գիֆու, Միե և Այտի պրեֆեկտուրաներում. РИА Новости-ի փոխանցմամբ, թայֆունի հիմնական հարվածներն այս հատվածում են եղել:

Թայֆունից հետո երկրի այս հատվածում արևային ու շոգ եղանակ է հաստատվել, ջերմաստիճանը անցնելով 32 աստիճանից: էլեկտրաէներգիայի բացակայությունը թույլ չի տալիս մարդկանց օդորակիչներ միացնել։

Կիոտոյի պրեֆեկտուրայի 160 աշակերտ արգելափակվել է ամառային ճամբարում, քանի որ թայֆունից հետո ընդհատվել է կապը, և փակվել միակ ճանապարհը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԻՆ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Ջեբի» անվանմամբ արևադարձային թայֆունը ներխուժել է Ճապոնիա:

«Այն իր զարգացման աստիիճանով դասվում է ամենավերջին՝ 5-րդ կարգին: Փոթորկի տրամագիծը հասնում է 1000կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչև 929մբ, քամու առավելագույն արագությունը 220-240կմ/ժ է: Փոթորիկը հարվածելու է ողջ Ճապոնիային, Ռուսաստանի արևելյան շրջններին, հասնելով մինչև Սախալին»,- նշել էր Սուրենյանը: