Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Գուսան Հավասուն նվիրված միջոցառում՝ Վրաստանի Այազմա գյուղում

469
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 22:05
Գուսան Հավասուն նվիրված միջոցառում՝ Վրաստանի Այազմա գյուղում

Սեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղականերգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1914 թվականին ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։ Նա 20-րդ դարի գուսանների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որի երգերը աչքի ենընկնում թեմատիկայի բազմազանությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում՝ ձեռք բերելով ճանաչում և սեր:

Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը հիմնադրվել է 1991թ-ին Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի նախաձեռնությամբ և մշտապես կազմակերպվում է Ծալկայի շրջանի ղեկավարության կողմից ամեն տարվա սեպտեմբեր ամսին:

Հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: