Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մուշ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Արձագանքվող հիշողություն» խորագրով

472
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 18:05
Մուշ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Արձագանքվող հիշողություն» խորագրով

Մուշ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Արձագանքվող հիշողություն» խորագրով: Ցուցահանդեսը նվիրվում է հեղինակի հիշատակին:

Լուսանկարիչ-օպերատոր Մուշ Գասպարյանը (1989-2017) ծնվել է Երևանում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը: Նկարել սկսել է դպրոցական տարիքից. առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ լուսանկարիչ-օպերատոր Գագիկ Գասպարյանը: Երկու տարի սովորել է Ալբերտ Յավուրյանի կուրսում: Բանակում ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սահակ Թռոյանի կուրսում:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 9-ը: Մուտքն ազատ է: