Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը

407
Երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ., 14:50
«Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը: Այս մասին տեղեկացրել է բրիտանացի անկախ պրոդյուսեր, ծրագրի ղեկավար Դենիել Բըրդը։ Նրա խոսքերով, «Cinema Classics»-ի պատասխանտուները սիրով են համաձայնել ներկայացնելու 20-րդ դարի տաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Ս․Փարաջանովի ոչ շատ հայտնի ֆիլմը «Թեյլլուրիդ»-ի լսարանին։
«Հակոբ Հովնաթանյանը» առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի
վերականգնման նախագծի շրջանակներում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության և KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականցվող հայկական ֆիլմերի վերականգնաման ծրագրով նախատեսվում է վերկանգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև մի շարք հայկական դասական ֆիլմեր։
Դենիել Բըրդը նախագծի հետ կապված մի շարք կազմակերպչական և իրավաբանկան հարցեր ճշգրտելու և
տեղում նյութի հետ ծանոթանլու նպատակով մի քանի անգամ եղել է Երևանում, և այցելել Մատենադրան։
Ոգեշնչված հայկական ձեռագրերի թանգարնում պահպանվող հարուստ նմուշներից անմիջապես ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերկանգնման նախագծի իրականցմանը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռևս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ և Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերկանգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։
«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնի ծրագրի հիմնական մասը կազմում է նոր ֆիլմերի պրեմիերաները, որը փառատոնի ոչ պաշտոնական ավանդույթն է։ Փառատոնի որդեգրած հենց այս քաղաքականության արդյունքում էլ «Թեյլլուրիդ» անունը սերտորեն կապված է կինոյի ոլորտում նոր ֆիլմերի և նոր անունների բացահայտման հետ։