Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Այսօր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է

1157
Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 14:35
Այսօր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է

Այսօր օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է: Երգչուհին նշում է իր ծննդյան 57-րդ ամյակը: Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատար:
Որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս միջազգային ասպարեզ և ելույթներ է ունենում աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում և թատրոններում: Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է, նաև, հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:
Նրա հայրենասիրությունը միայն մշակութային արժեքների պահպանմամբ չի դրսևորվում. նա մեծ հայրենասեր ու սրտացավ հայուհի է, ով մշտապես հայրենիքի հետ է ու արձագանքում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Թավշյա հեղափոխույունը նա դիտարկում է որպես ազգային զարթոնք և այդ օրերին նա հայրենիքում էր ու սատարում էր ժողովրդական շարժմանը: