Չարաշահումներ «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
![]() ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է: «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերն 11-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՈԱԿ-ի 2 տարբեր հաստիքներին ձևակերպվել են անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձևակերպվել և դուրս է գրվել աշխատավարձ։ Պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունն ստացվել է 2018 թվականի օգոստոսի 20-ին։ «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից այսօր վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 4.177.938 ՀՀ դրամ գումարը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
