Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
![]() Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Հենց այս տանն է Սարոյանն անցկացրել կյանքի վերջին 17 տարիները, այստեղ է գրել աշխարհահռչակ ստեղծագործություններից մի քանիսը: Վերջին նախապատրաստություններն ավարտվում են, թանգարանը պատրաստ կլինի հյուրեր ընդունել արդեն աշնանը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Սարոյան house նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանի խոսքով, տուն-թանգարանի հիմնական նպատակն է ապահովել Սարոյանի և նրա ժառանգության վերածնունդը: Տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի մոտ, ով 2015-ին տեղեկանալով, որ Սարոյանի տունը վաճառքի է հանվում, որոշում է գնել այն և մշակութային կենտրոն ստեղծել: Սակայն, անհրաժեշտ էր գտնել Սարոյանի հսկայական կերպարը բացահայտելու լավագույն միջոցը, նշում է Ավագ Սիմոնյանը. «Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի թանգարան, որը կլինի նորարարական, իննովացիոն և հիմնականում թվայնացված ցուցանմուշներով, որպեսզի հնարավորինս շատ պատմենք Սարոյանի մասին»: Թանգարանում գործելու է թվայնացված արխիվ, իսկ Սարոյանի ցանկության համաձայն, տուն-թանգարանը նաև կծառայի որպես ուսանողների հետազոտությունների կենտրոն: Շարունակվում են նաև Սարոյանի թվային հոլոգրամայի ստեղծման աշխատանքները, որին հնարավոր կլինի հարցեր ուղղել: Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների տնօրեն Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, Սարոյանի տուն-թանգարանի բացումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն ամբողջ հայության այլև՝ Ֆրեզնոյի համար. «Պետք է վերականգնվի Վիլյամ Սարոյանի գրական արժեքը և ժառանգությունը, որպեսզի նոր սերունդներ սովորեն իր մասին, իր գործերի մասին»: Վերջերս Ֆրեզնո տեղափոխված Էնթոնի Մամփր Սարոյանը նշում է, որ ազգանունն իմանալով Ֆրեզնոյում գրեթե յուրաքանչյուրը հիշատակում է ամերիկահայ մեծ գրողին: Էնթոնիի ընտանիքի կյանքում ոչ միայն Վիլյամ Սարոյանի անունն այլև գրողն ինքը մեծ դեր է խաղացել: Էնթոնի Սարոյանի պապին իր գիրքը նվիրելիս, Վիլյամ Սարոյանը դրա վրա գրել էր՝ ընտանիքի առաջին բժիշկ Սարոյանին. «Դրանից ի վեր, և հայրս, և ես՝ նույնպես բժիշկ ենք դարձել, շարունակելով Վիլյամ Սարոյանի պատվիրանը, կամ էլ, անվանեք այն խորհուրդ»: Սարոյանի տան արտաքին տեսքը չի փոխվել. Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես եղել է գրողի այստեղ բնակվելու տարիներին: Նույն իր սիրելի ծառերը, որոնց ստվերում Սարոյանը գրում էր իր անկրկնելի տողերը, հիշեցնելով մեզ կյանքի դյուրին ընթացքի մասին: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
