Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ամեն ճիշտ բան անմահ է»․ Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

665
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 14:25
«Ամեն ճիշտ բան անմահ է»․ Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։ 4 տարեկանում զրկվել է հորից և որոշ ժամանակ ապրել է մանկատանը: Այնուհետև մայրը որդուն հանել է այնտեղից և կրթության տվել: Փոքր տարիքից աշխատել է, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին, սակայն այդ ամենին զուգահեռ զբաղվել է ընթերցանությամբ և ստեղծագործել է։

Վ․ Սարոյանը համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից է։ Նա պատմվածքի ժանրը հարստացրել է նոր թեմատիկայով։ Սարոյանը ստեղծագործել է անգլերենով։ Նա ասել է․ «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:

Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանվել են հեղինակի բոլոր ստեղծագործությունները:

Սարոյանի արտահայտած մտքերից.

«Առաջ ինձ թվում էր, որ երբ մարդ մեծանում է, այլևս չի լացում, պարզվեց, որ այդ ժամանակ էլ սկսում է լացել…»:

«Ես գրում եմ, որ հիշեցնեմ։ Իսկ դուք կարդում եք, որ չմոռանաք»:

«Հայերենը հայուն խորհուրդն է»։