Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը

450
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 21:05
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:
Նոր կտավը, որի վրա պատկերված է ծառ՝ մայրաքաղաքի խորհրդանիշ կառույցներով, նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրված են եղել Քրիստինա Օգանեզովայի տարբեր տարիների լավագույն աշխատանքները: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված կտավը նկարչուհին ստեղծել է ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում:
Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: