Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Մոսկվայում. ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Չեչնիայի քաղաքացիներ
Նախօրեին Մոսկվայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով, հաղորդում է readovka.news-ը: Ձերբակալվածների թվում են Հայաստանի 7, Ադրբեջանի 8, Վրաստանի 1 և Չեչնիայի 2 քաղաքացիներ: Վիճաբանությունն սկսվել է ավտովթարից, որը տեղի է ունեցել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաների մասնակցությամբ: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել մեքենաներից և սկսել հայհոյել միմյանց: Նրանցից մեկը բեռնախցիկից հանել է ատրճանակը, մյուսը՝ մուրճը: Վարորդների վիճաբանությանը միացել են ուղևորները: Դեպքը տեղի է ունեցել վարորդներից մեկի ընկերոջ գրասենյակի մոտակայքում, և վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Գործի են դրվել դանակներ, երկաթյա ծողեր և այլ իրեր: Դեպքի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 3 մարդ. Չեչնիայի 25-ամյա քաղաքացին գլխուղեղի, քթի, ծոծրակի վնասվածքներ է ստացել, տղամարդը, ում ինքնությունը չի հաստատվել, տեղափոխվել է հիվանդանոց ծակող-կտրող առարկայից ստացված և հրազենային վնասվածքներով, և 31-ամյա տղամարդը՝ գլխուղեղի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով: Ծեծկռտուքի մասնակիցներից մեծ մասը պաշտոնապես գրանցված է Մոսկվայում և պաշտնապես չի աշխատում: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06