Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանության տեսանյութը՝ Ձորաղբյուրում ավազակային հարձակման վերաբերյալ

1237
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 11:40
Ոստիկանության տեսանյութը՝ Ձորաղբյուրում ավազակային հարձակման վերաբերյալ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:
Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին՝ ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ՝ 1976 թ. ծնված Հովհաննես Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք, զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո, չպարզված երկու անձինք, անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Հ. Ռիժենկոն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ձորաղբյուրի ավազակային հարձակման մասին

Զինված ավազակային հարձակում Ձորաղբյուր գյուղում․ հարձակվողներից մեկը վնասազերծվել է