Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

737
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 23:25
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, տևական ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։

Թամարա Պողոսյանը ծնվել է 1949թ. հուլիսի 17-ին Տավուշ գյուղում: 1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ:

Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-04 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: