Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է՝ ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը

500
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 22:05
Հայտնի է՝ ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Այս մասին Yerkir.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին՝ հանուն Երևանի»:

Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։