«Հավատացյալներ, որոնց գոյությունից միայն ամաչում ես...». Սամվել Կարապետյան
![]() Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երբ ոտք ես դնում այսօր արդեն գործող դարձած միջնադարյան մի որևէ վանք կամ եկեղեցի, որի ներսում աչք են զարնում տերտերի խելքով ու ճաշակով որմերի ցանկացած հարմար նկատված տեղերում խցկած մեխերից կախ արած «սրբապատկերները», այլևս չպիտի զարմանալ, որ մի հեռավոր ու չգործող («սարերի վրա գտնվող») եկեղեցում նույնն արվում է «հավատացյալ» այցելուների ինքնաբուխ ու ազնիվ հոգիների թելադրանքով: Այլ խոսքով, եթե հոգևորականն այնչափ անզգամ ու անհարգանք է, որ կարող է մուրճն ու մեխը ձեռքն առած իր հավանած արվեստի անճոռնի գլուխգործոցները զարնել բազում դարերի հիշատակ կառույցի որմերին (հաճախ դրանց տակ թողնելով և անտես դարձնելով թանկագին վիմագիր արձանագրությունները), ապա պարզ ժողովրդից հարկավոր հարգանքն ակնկալելն արդեն դառնում է անհույս միամտություն... ՀԳ. այն էլ ասեմ, պատկերապաշտությունն իբր հայ առաքելական եկեղեցին մերժում է... |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
