Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ամեն անգամ այս հուշարձանին նայելիս վերագտնենք մեր ամոթն ու խիղճը, եթե մի պահ կորցրել ենք». ՀՀ վարչապետ

471
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 14:05
«Ամեն անգամ այս հուշարձանին նայելիս վերագտնենք մեր ամոթն ու խիղճը, եթե մի պահ կորցրել ենք». ՀՀ վարչապետ

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մասնակցում է արցախյան հերոսամարտի հուշահամալիրի բացմանը: Քիչ առաջ նա հանդես է եկել ելույթով.

«Ինչի՞ համար ենք կանգնեցնում այսպիսի հուշարձաններ, ես կարծում եմ՝ հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ հուշարձանների մոտով անցնելիս վերագտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք, վերագտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք, վերագտնենք արդարությունը, եթե պարզվի անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սլախ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեկի նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք, և ժպտանք, որովհետև այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այլ՝ երջանկություն»,- ասել է վարչապետը: