Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Գյումրու թանգարաններում աշխատանքը կուղեկցվի երաժշտությամբ (տեսանյութ)

568
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 17:15
Գյումրու թանգարաններում աշխատանքը կուղեկցվի երաժշտությամբ (տեսանյութ)

Այսուհետ շաբաթ և կիրակի օրերին Գյումրու թանգարաններում աշխատանքը կուղեկցվի երաժշտությամբ: ՇՄ «Տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի» ղեկավար Արսեն Վարդանյանի նախաձեռնությամբ երիտասարդ պատանիները հնարավորություն կունենան իրենց տաղանդն ի ցույց դնելու թանգարանային բակերում: Ըստ նախաձեռնողների, սա քաղաքում տուրիզմի զարգացման լավագույն նախադրյալն է: Ծրագիրը կմեկնարկի Մհեր Մկրտչյանի թանգարանից ու կշարունակվի Գյումրու մյուս թանգարաններում ևս: Երաժշտական համարներով ներկայացողները կլինեն ինչպես տարբեր երաժշտական դպրոցների սաներ, այնպես էլ անհատ կատարողներ ու պարային խմբեր: Այս մասին հայտնում է Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը: