Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Հուշարձանների պատերին բարձրանալն արգելող ցուցավահանակներ են տեղադրվել»․ Մարինա Ավանեսյան

537
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 18:10
«Հուշարձանների պատերին բարձրանալն արգելող ցուցավահանակներ են տեղադրվել»․ Մարինա Ավանեսյան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում, «Գառնի» և «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոց- թանգարաններում հուշարձանների պատերին բարձրանալն
արգելող ցուցավահանակներ են տեղադրվել:
Հուսանք, որ հիշեցումը կսթափեցնի անվտանգության տարրական կանոնները խախտող և հուշարձանը վնասող արկածախնդիրներին, ովքեր լուսանկարվելու համար հաճախ բարձրանում են հուշարձանների պատերին: