«Խոստանալ այն, ինչը չունես, նշանակում է վտանգել ունենալու իրավունքը»․ այսօր Պաուլո Կոելիոյի ծննդյան օրն է
![]() «Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»: Այսօր բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1947 թ-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Դեռ վաղ հասակից մեծ սեր է տածել գրականության և ժուռնալիստիկայի հանդեպ։ Ապագա գրողը կիսատ է թողել համալսարանում իրավաբանական կրթությունը և ավելի լուրջ զբաղվել սիրած գործով։ Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան մինչև անգամ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նունիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ։ Հետագայում նա խորապես հետաքրքրվում է, նաև, թատրոնով, ճանապարհորդությամբ։ Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։ Հեղինակին մեծ ճանաչում է բերել «Ալքիմիկոսը» վեպը, որը համարվել է բեսթսելլեր: Գիրքը շրջանառվել է տարբեր լեզուներով։ «Պետք է ականջալուր լինել ձայնին երեխայի, ով եղել ես ժամանակին և ով ապրում է դեռ ինչ-որ տեղ՝ այնտեղ, քո ներսում։ Նրան է տրված հասկանալ կախարդական պահերը կյանքի»։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
