ՀՀ-ում կապույտ հազի ակտիվացում կա. ԱՆ-ն զգուշացնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ. արձանագրվել է կապույտ հազի 118 դեպք: Հիվանդների 81%-ը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են: Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացմամբ: Աստիճանաբար հազը դառնում է նոպայազև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձև hազի ժամանակ երեխան կարող է կապտել, ինչով էլ պայմանավորված է հիվանդության անվանումը: Կապույտ հազին բնորոշ են բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Այս տարի գրանցված կապույտ հազի դեպքերից 65-ը 0-1 տարեկան երեխաներ են: 2018թ. արձանագրվել է կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք: Առողջապահության նախարարությունը հերթական անգամ ընդգծում է՝ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: Սովորաբար հավանականությունը շատ փոքր է, որ չպատվաստվածները դուրս մնան այդ համաճարակաբանական պրոցեսից»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06