Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Մշակութային խնդիրները դուրս են մնում Ձեր ելույթներից»․ Բակուր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

372
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 10:55
«Մշակութային խնդիրները դուրս են մնում Ձեր ելույթներից»․ Բակուր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի պարոն Փաշինյան,
երեք ամիս է, ինչ մշակույթի խնդիրները դուրս են մնում հրապարակային Ձեր ելույթներից:
Իսկ նախորդ 30 տարիներին մշակույթի խնդիրների դիտավորյալ անտեսումը, մշակույթի, գրականության հետ հանրության կապի թուլացումը բերեց բարոյահոգևոր աննախադեպ անկման երկրում, որի հետևանքը կոռուպցիան է, տնտեսական, բարոյական անկումը...
Խնդրում եմ պատշաճ ուշադրություն դեպի արվեստները, գրականությունը, ստեղծագործողներին...