Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

6-7 դդ թվագրվող «Հովհան Օձնեցի» եկեղեցու հարավային պատը փլուզվել է

479
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 00:15
6-7 դդ թվագրվող «Հովհան Օձնեցի» եկեղեցու հարավային պատը փլուզվել է

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պահապան Մաթևոս Հարությունյանը Հայրենյաց համայնքում գտնվող հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների» պետական ցուցակում ընդգրկված, 6-7 դդ թվագրվող «Հովհան Օձնեցի» եկեղեցու հարավային պատը բնական գործոնների ազդեցության հետևանքով փլուզվել է։